Թափուր հաստիքի համալրում
Ձեր հնարավորությունը միանալու մեր թիմին:
Հաստիքի անվանում` ՕՊԵՐԱՏՈՐ:
Պարտականություններ` hետևել երթևեկության տեսադիտարկման համակարգին և կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում արձանագրել։
Երթևեկության կանոնների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Աշխատանքային գրաֆիկ` hնգօրյա աշխատանքային շաբաթ, ժամը 14։30-22։00։ Կարող են դիմել նաև գիշերային հերթափոխում աշխատել ցանկացողները՝ 22։00-04։30։ Ուսումնական շրջանից հետո կտեղափոխվեք գիշերային հերթափոխ։
Աշխատանքի վայրը՝ Քնաքեռ-Զեյթուն համայնք։
Դիմել կարող են 18 տարեկանը լրացած անձիք՝ ուղարկելով ինքնակենսագրական hr@mcpvr.am էլ․ փոստին։ Նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել հաստիքի անվանումը։
Ուշադրություն
Հայտերը կընդունվեն մինչև ս/թ օգոստոսի 8-ը։
Տեղերը խիստ սահմանափակ են, անհրաժեշտ քանակի հայտերը լրանալուն պես վերը նշվածից շուտ կփակվի հայտերի ընդունումը։
Եկեք միասին ավելի ապահով և անվտանգ դարձնենք երթևեկությունը
04 Օգոստոսի 2025, Երկուշաբթի

