Թափուր հաստիքի համալրում

«Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը աշխատանքի է հրավիրում հաշվապահական գիտելիքներով, պատասխանատու, պարտաճանաչ անձանց հաշվապահի թափուր հաստիքը համալրելու նպատակով։
Պարտականություններ
- Հաշվապահության վարում ՀԾ ծրագրով /ծրագրի լավ իմացությունը պարտադիր է/
- Բանկային քաղվածքների գրանցում
- Աշխատավարձի հաշվարկում, ձևակերպում, եկամտահարկի հաշվետվության կազմում,
- Աշխատավարձի հաշվարկման սահմաններում կադրային գործի իմացություն
- Գլխավոր հաշվապահի հանձնարարությունների կատարում և հաշվապահական այլ գործառույթներ
Պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ աշխատավարձի հաշվարկման ոլորտում
- Համակարգչային ծրագրերի իմացություն և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
- ՀԾ-Հաշվապահ ծրագրի իմացություն, ՀԾ-Ձեռնարկության Աշխատավարձ բլոկի իմացությունը
- MS Office-ի, մասնավորապես Microsoft Excel-ի իմացություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
- Անկախ և թիմային միջավայրում աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
- Աշխատավարձը՝ 350 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և պարտադիր վճարները)
- Աշխատանքային օրերը երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00,
- Աշխատանքի վայրը՝ Ավան վարչական շրջան
- Ցանկացողներն իրենց CV-ները մինչև ս/թ հոկտեմբերի 20-ը ներառյալ կարող են ուղարկել hr@mcpvr.am էլ․ հասցեին:
12 Հոկտեմբերի 2023, Հինգշաբթի