«Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն»

«Ազդարարի՛ր, Հայաստան»

«Ազդարարի՛ր, Հայաստան»

Ի՞նչ է ազդարարումը.

 

Ազդարարում՝ ազդարարի կողմից պետական մարմիններում, կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդում օրենքով նախատեսված իրավասու անձին կամ մարմին.

 

Որո՞նք են ազդարարման նպատակները.

 

բացահայտել կոռուպցիոն բնույթի դեպքերը, շահերի բախման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումները, հանրային շահերին ուղղված այլ վնասները.
նվազեցնել և կանխարգելել կոռուպցիան.
նպաստել կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը:

Ոչ իրավաչափ վարքագծի մասին հաղորդելու գործընթացը կարող է լինել անհանգստացնող, եթե այն ներկայացվի անհատական տվյալներ ներկայացնելու եղանակով, սակայն ազդարարը այն կարող է ներկայացնել նաև անանուն եղանակով երբ անանունության պահպանումն էական է:

 

Ի՞նչ է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը

 

Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի   միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ հանցագործության մասին:
Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի (ՀՀ արդարադատության նախարարության), երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը:
Ազդարարման համակարգը կարգավորող օրենսդրությունը

 

«Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության 15 մարտի 2018 թվականի «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» 272-Ն որոշում

 

Տեղեկատվական ձեռնարկ`

Ազդարարման մեթոդական ուղեցույց


30 Հունվարի 2025, Հինգշաբթի