«Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն»

Ամփոփվեց 2025 թվականի ընթացքում կատարված աշխատանքները

Ամփոփվեց 2025 թվականի ընթացքում  կատարված աշխատանքները

«Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ա․ Ավետիսյանը ամփոփեց 2025 թվականի գործունեության արդյունքները՝ ներկայացնելով իրականացված աշխատանքները, արձանագրված առաջընթացն ու ձեռքբերումները։

Տարվա ընթացքում Կենտրոնը գրանցել է բարձր արդյունավետություն՝ պայմանավորված համակարգված աշխատանքով, մասնագիտական մոտեցմամբ և աշխատակիցների բարձր պատասխանատվությամբ։ Կարևորելով մարդկային ռեսուրսների դերը՝ տնօրենը բարձր գնահատեց աշխատակիցների նվիրվածությունն ու մասնագիտական ներդրումը։

Ամփոփիչ հանդիպման շրջանակում 61 օպերատոր և մասնագետ պարգևատրվեց տնօրենի անվան պատվոգրերով և շնորհակալագրերով՝ բարեխիղճ աշխատանքի, բարձր արդյունքների և կազմակերպության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Կենտրոնը շարունակելու է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով պահպանել բարձր չափանիշները, զարգացնել կարողությունները և արդյունավետորեն իրականացնել իր առաքելությունը։


30 Հունվարի 2026, ՈՒրբաթ