Թափուր հաստիքի համալրում
ՆԳՆ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտարարվում է ընդունելություն իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման բաժնի օպերատորի թափուր հաստիքի համար։
Աշխատանքային պայմանները․
1․ Աշխատանքային ժամերը՝ 14։30-22։00
2․ Աշխատանքային գրաֆիկը՝ 5 օրյա
3․ Աշխատանքի վայրը՝ Քանաքեռ-Զեյթուն համայնք։
Ընդունելության առաջին փուլին մասնակցելու համար հարկավոր է ուղարկել ինքնակենսագրական hr@mcpvr.am էլ․ հասցեին` վերնագրում նշելով հաստիքի անվանումը։
Վերջնաժամկետը՝ 29.01.24թ․:
Ժամկետի ավարտից հետո ստացված հայտերը չեն դիտարկվելու:
Երթևեկության կանոնների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Եկեք միասին ավելի ապահով և անվտանգ դարձնենք երթևեկությունը։
15 Հունվարի 2024, Երկուշաբթի