«Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն»

«Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը արդեն 1 տարեկան է։

«Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը արդեն 1 տարեկան է։

     Գործունեության մեկամյակի կապակցությամբ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նախարարության և ոստիկանության ղեկավար կազմի հետ այցելել է Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն։ Կազմակերպության աշխատակիցների հետ հանդիպմանը նախարարը բարձր է գնահատել արձանագրված արդյունքները, շնորհավորել գործունեության մեկամյակի կապակցությումբ, մաղթել նորանոր հաջողություններ։

 

     Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Կազմակերպության տնօրեն Արթուր Ավետիսյանը հյուրերին է ներկայացրել մեկ տարվա կատարված աշխատանքները։

Կազմակերպության ղեկավարությունը և աշխատակազմը իրենց առջև դրված խնդիրներն ու պարտականությունները կատարել են բարձր պատասխանատվությամբ, ինչն էլ հանդիսացել է մեկամյա գործունեության ընթացքում Կազմակերպության կայուն զարգացման հիմքը։ 

 

     Չնայած արդեն իսկ արձանագրված հաջողություններին՝ Կազմակերպության ղեկավարությունը միտված է շարունակաբար բարելավել իր ենթակառուցվածքներն և զարգացնել համակարգը։

 

 

 

 

 

 

 


31 Օգոստոսի 2023, Հինգշաբթի