Շախմատի մրցաշար «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ում

«Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների միջև 2023 թվականի սեպտեմբերի 20-ին «Երևանի Ավանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի աջակցությամբ տեղի ունեցավ արագ շախմատի մրցաշար։ Մասնակիցները մեծ ոգևորությամբ անցկացրեցին յոթական խաղափուլ՝ շվեյցարական մրցակարգով։ Յուրաքանչյուրին տրվել էր 10 րոպե մինչև պարտիայի ավարտը։
Պայքարը թեժ էր, մրցակցությունը՝ բարեկամական։ Մասնակիցներին քաջալերելու էին եկել ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ավետիսյանը, վարչական անձնակազմը, գործընկերներ և բարեկամներ։
Մրցաշարի վերջնական արդյունքներով առաջին 3 տեղերը զբաղեցրեցին՝
3-րդ տեղ (5 միավոր) – Գ․ Ղազարյան
2-րդ տեղ (5,5 միավոր) – Ա․ Բաղդասարյան
1-ին տեղ (6,5 միավոր) – Մ․ Գրիգորյան
Մրցանակաբաշխության ժամանակ Արթուր Ավետիսյանն իր խոսքում նշեց նման հանդիպումների կարևորության մասին, շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, մրցաշարին աջակցելու համար շախմատի դպրոցի տնօրեն Դ․ Հունանյանին, անաչառ մրցավարության համար՝ Ա․ Փայտյանին և բոլոր ներկաներին։
Հաղթողներին հանձնվեց մեդալներ, պատվոգրեր և մրցանակներ, իսկ Մ․ Գրիգորյանին՝ նաև հաղթական գավաթ։
20 Սեպտեմբերի 2023, Չորեքշաբթի