Տեղափոխվել և տեղադրվել է տեսանկարահանող սարք
Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու նպատակով, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով, այլ վայրից տեղափոխվել և տեղադրվել է տեսանկարահանող սարք։ Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2023 թ. դեկտեմբերի 18-ից։
Հորդորում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
12 Դեկտեմբերի 2023, Երեքշաբթի