«Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն»

Ընդունելությունն ավարտված է

Ընդունելությունն ավարտված է

Այսօր ավարտվեց 2023 թվականի օպերատորի հաստիքի ընդունելության համար նախատեսված վերջին քննական փուլը։ Հարցազրույցը, այնուհետև քննական փուլը հաջողությամբ հաղթահարած 19 թեկնածուներ կհամալրեն «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի թիմը։ 

Այսպիսով, 2023 թվականին «ՏԷՀԿԿ» ՊՈԱԿ-ը աշխատանքի է ընդունել  երթևեկության վերահսկողության թվով 69 օպերատորի։ 

Հաջողված աշխատանքի գրավականը որակյալ կադրերն են։

Բարի գալուստ «ՏԷՀԿԿ» ՊՈԱԿ։

 

 


14 Դեկտեմբերի 2023, Հինգշաբթի