«Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն»

Երեխաների պաշտպանության օրը «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ում

Երեխաների պաշտպանության օրը «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ում

Հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, նշվեց նաև «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Աշխատակիցների փոքրիկների համար գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել:

Այս օրն ազդակ է բոլոր մարդկանց, հատկապես` ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության:

Սիրենք ու անհոգ մանկություն ապահովենք մեր երեխաներին,  նրանք մեր ապագան են և հասարակության կերտողները,  հավերժ սերնդափոխության, գենի շարունակման ու ավանդույթների պահպանման երաշխավորը: Մեծահասակներիս պարտքն է ստեղծել այնպիսի երկիր ու միջավայր, որտեղ մեր մանուկները կապրեն անվտանգ, խաղաղ ու ապահով:

Շնորհավոր հունիսի 1։


01 Հունիսի 2024, Շաբաթ