Թափուր հաստիքի համալրում

ՆԳՆ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է ընդունելություն իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման բաժնի օպերատորի թափուր հաստիքի համար։
Աշխատանքային պայմանները․
1․ Աշխատանքային ժամերը՝ 14։30-22։00
2․ Աշխատանքային գրաֆիկը՝ 5 օրյա
3․ Աշխատանքի վայրը՝ Քանաքեռ-Զեյթուն համայնք
4. Գործառույթը՝ տեսադիտարկում, երթևեկության կանոնների խախտումների հայտնաբերում և ամրագրում։
Ընդունելության առաջին փուլին մասնակցելու համար հարկավոր է ուղարկել ինքնակենսագրական hr@mcpvr.am էլ․ հասցեին` վերնագրում նշելով հաստիքի անվանումը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 14.08.24թ․:
Ժամկետի ավարտից հետո ստացված հայտերը չեն դիտարկվելու:
Երթևեկության կանոնների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Եկեք միասին ավելի ապահով և անվտանգ դարձնենք երթևեկությունը։
05 Օգոստոսի 2024, Երկուշաբթի