State non-profit organization "Management center of photo and video recording electronic systems"

Աշխատանքային այց Սինգապուրի Հանրապետություն

Աշխատանքային այց Սինգապուրի Հանրապետություն

2023թ.-ի մարտի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, նախարարության պատվիրակությունը՝  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Արթուր Ափյանի գլխավորությամբ, «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ավետիսյանի և տնօրենի խորհրդական Վազգեն Հարությունյանի մասնակցությամբ, աշխատանքային այցով մեկնել են Սինգապուրի Հանրապետություն, որտեղ ուսումնասիրել են Սինգապուրի ոստիկանության կառավարմամբ գործող տեսահսկման և ճանապարհային երթևեկության կազմակերպման համակարգերի կառուցվածքն ու աշխատանքը։ 


Ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ Սինգապուրի ոստիկանությունը հանցագործությունների կանխարգելման և բացահայտման նպատակով սեփական միջոցներով ներդրել, սպասարկում և կառավարում է հիմնականում բազմաբնակարան շենքերի շքամուտքերում, հանրային մարդաշատ և այլ վայրերում տեղակայված տեսահսկման էլեկտրոնային համակարգերը և ճանապարհային երթևեկության անվանգության համակարգը։ Վերջինս բաղկացած էր խաչմերուկներում տեղակայված կարմիր լույսով անցնող տրանսպորտային միջոցների հայտնաբերման սարքերից և արագաչափերից, որոնք հնարավորություն էին տալիս չափել ոչ միայն տրանսպորտային միջոցի արագությունը տվյալ հատվածում, այլ միջին արագությունը ճանապարհի կոնկրետ հավածում։ 


Հայկական պատվիրակությունը Սինգապուրի Հանրապետությունում գտնվելու ընթացքում  հանդիպում է ունեցել Սինգապուրի ոստիկանության ուժերի կողմից ներդրված և կառավարվող տեսահսկման համակարգերի կառավարման կենտրոնի ներկայացուցիչների հետ: Նշված համակարգերի կառավարումը իրականացվում է «Home Team Science & Technology Agency (HTX)» ընկերության կողմից մշակված ծրագրային համակարգի միջոցով, որը իրենից ներկայացնում է ստանդարտ ծրագրային ապահովում՝ տեսանյութը տեսագրելու և այն արխիվից դիտելու համար։ Ծրագրային համակարգի ֆունկցիոնալում հատկանշական էր այն գործառույթը, որ յուրաքանչյուր օպերատորի համակարգ մուտք գործելուց հետո էկրանին հայտնվում էր տվյալ աշխատակցի էլեյտրոնային դրոշմի համարը։ Տվյալ դրոշմը պատկերված էր էկրանի մի քանի մասերում և այն նախատեսված էր մոնիտորի էկրանից հեռախոսի տեսախցիկի կամ այլ տեսագրող սարքերի միջոցով տեսանյութի տեսագրումը կանխարգելելու համար, մասնավորապես՝ հստակ երևացող դրոշմի թվերը հնարավորություն էին տալիս նույնականացնել տեսագրում կատարող աշխատակցին։


ՀՀ պատվիրակությունը հանդիպում է ունեցել Սինգապուրի ճանապարհային ոստիկանության պլանավորման և կազմակերպչական բաժնի ղեկավար, ոստիկանության տեսուչ Կլարինդա Վոնգի հետ, անձնակազմի կողմից ներկայացվել է ճանապարհային ոստիկանության կողմից կիրառվող տրանսպորտային միջոցները և համակարգերը, քննարկվել է աշխատանքի կազմակերպման և խախտումների արձանագրման հետ  կապված հարցեր։ Մանրամասն ցուցադրվել է խախտումներ արձանագրող համակարգերի տեսակները, կիրառման մեթոդաբանությունը, աշխատանքային պրոցեսը։

 

ՀՀ Ներքին Գործերի Նախարարության պատվիրակությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում Սինգապուրի Հանրապետության գործընկերներին՝ այցը նախաձեռնելու և կազմակերպելու համար: Մենք բարձր ենք գնահատում Սինգապուրի գործընկերների հետ համագործակցությունը:

 


25 Մարտի 2023, Շաբաթ