«ՏԷՀԿԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Ավետիսյանը հանձնեց հուշանվերներ և շնորհակալագրեր
![«ՏԷՀԿԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Ավետիսյանը հանձնեց հուշանվերներ և շնորհակալագրեր «ՏԷՀԿԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Ավետիսյանը հանձնեց հուշանվերներ և շնորհակալագրեր](/myfiles/images/news/6533adf0-f5f1-47d7-95cb-ba3b1fa47cf7.jpg)
Ամփոփելով 2023 թվականը՝ «ՏԷՀԿԿ» ՊՈԱԿ-ը գրանցել է մի շարք հաջողություններ։ Իսկ կազմակերպության հաջողության գրավականներից մեկը մարդկային ռեսուրսներն են։
Գնահատելով աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը՝ «ՏԷՀԿԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Ավետիսյանը հուշանվերներ և շնորհակալագրեր հանձնեց 2023թ․-ի ընթացքում աշխատանքային բարձր ցուցանիշներ գրանցած թվով 15 աշխատակցի։
Լավագույն աշխատակիցների բացահայտման և խրախուսման այս նախադեպը կդառնա գեղեցիկ ավանդույթ և կկրի շարունակական բնույթ։
22 Դեկտեմբերի 2023, ՈՒրբաթ