State non-profit organization "Management center of photo and video recording electronic systems"

«Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ ինտելեկտուալ մրցույթ-հանդիպում

«Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ ինտելեկտուալ մրցույթ-հանդիպում

«Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ավետիսյանի նախաձեռնությամբ Կազմակերպության 2 ամյակի շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ առաջին ինտելեկտուալ մրցույթ-հանդիպումը։ Յուրաքանչյուր բաժին ձևավորել էր 6 հոգանոց կազմով 11 թիմեր։

Ինտելեկտուալ խաղը բաղկացած էր «Տրամաչափ» և «Արագամիտ»  փուլերից, որոնցից յուրաքանչյուրում մասնակիցներին առաջարկվել է պատասխանել համապատասխանաբար 15 և 30 հարցի։

Խաղի ընթացքում թիմերը ցուցադրեցին թիմային աշխատանքի հմտություններ, բազմակողմանի գիտելիքներ և լայն մտահորիզոն:

Այս միջոցառման նպատակն էր աշխատակիցների ինտելեկտուալ, ստեղծագործական, գիտական ​​և գործնական ունակությունները վեր բարձրացնելը, ինչպես նաև ոչ ստանդարտ մտածողության, տրամաբանության և էրուդիցիայի հմտությունները զարգացնելը։

 

Պայքարը թեժ էր։ Խաղի արդյունքներով ինտելեկտուալ մարտում մեկ միավորի տարբերությամբ հաղթող ճանաչվեց օպերատորական բաժնից ձևավորված «Ապոլլոն» թիմը, որի անդամները արժանացան պատվոգրերի և մրցանակների։

Շնորհավորում ենք խաղի բոլոր մասնակիցներին և մաղթում հետագա նորանոր հաղթանակներ:


19 Նոյեմբերի 2024, Երեքշաբթի