Տեղադրվել է արագաչափ սարք
Կապանի Հունան Ավետիսյան փողոցում տեղադրվել է արագաչափ սարք, որը կգործարկվի սեպտեմբերի 1-ից:
ՆԳ նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։
Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի 24 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք։ Նշված հատվածում սահմանված երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։ Արագաչափ սարքը գործարկվելու է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
Վարորդներին հորդորում ենք մշտապես պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
25 Օգոստոսի 2025, Երկուշաբթի

