Ինտելեկտուալ միջոցառում
Աշխատակիցների միջև անցկացվել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ
Սույն թվականի հոկտեմբերի 27-ին «ՏԷՀԿԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների միջև կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որի նպատակն էր խթանել թիմային համագործակցությունը, զարգացնել տրամաբանական մտածողությունը, ամրապնդել գործընկերային հարաբերությունները և նպաստել աշխատանքային միջավայրում դրական մթնոլորտի ձևավորմանը։
Շուրջ չորս ժամ տևած մրցույթն անցել է ակտիվ և հետաքրքիր պայքարում՝ համախմբելով մասնակիցներին գիտելիքների, արագ կողմնորոշվելու և թիմային աշխատանքի շուրջ։
Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել Վերստուգիչ բաժնի թիմը։
Միջոցառումը ևս մեկ առիթ էր աշխատակիցների միջև համագործակցությունն ու թիմային ոգին ամրապնդելու, ինչպես նաև աշխատանքային առօրյան նոր ու հետաքրքիր նախաձեռնություններով հարստացնելու համար։
27 Հոկտեմբերի 2026, Երեքշաբթի





















